6․000 ռուբլի տուգանք՝ աբխազիական լողափերին մերկ կամ լողազգեստով հայտնվելու համար․ նոր օրենք

Աբխազիայում այլևս լողափերի սահմաններից դուրս լողազգեստով կամ մերկ քայլելու համար զբոսաշրջիկները կտուգանվեն 20 անգամ ավելի, քան նախկինում։ Որոշումն Աբխազիայում ուժի մեջ է մտել այսօր՝ օգոստոսի 1-ին։ Կարագազանցները կվճարեն 6 հազար ռուբլի (մոտ 25․000 դրամ) տուգանք՝ նախկին 300 ռուբլու փոխարեն։

 

Հունիսի 8-ին Աբխազիայի խորհրդարանը փոփոխություն է մտցրել վարչական իրավախախտումների օրենսգրքում, որոնց համաձայն՝ փողոցներում, մարզադաշտերում, պուրակներում, այգիներում, հանրային տրանսպորտի բոլոր տեսակներում եւ հանրային այլ վայրերում, լողափերից եւ այն տեղերից բացի, որոնք հատկացված են լողալու համար, լողազգեստով կամ մերկ հայտնվելու համար սահմանվում է տուգանք աշխատանքի վճարման 100 նվազագույն չափով կամ 6 հազար ռուբլով։  Մինչև այդ տուգանքը կազմում էր աշխատանքի վճարման հինգ նվազագույն  չափ կամ 300 ռուբլի։ Մերկ ասելով նկատի է առնվում հագուստի լիակատար բացակայությունը մարդու մարմնին կամ հագուստի բացակայությունը տորսին։

 

«Օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած վարչական իրավախախտումների օրենսգրքի փոփոխություններին համապատասխան՝ կարգախախտները կվճարեն 6 հազար ռուբլի տուգանք։ Մեզ մոտ ծովափին պարեկում են հետիոտն պարեկներ, որոնք կհայտնաբերեն (կարգախախտներին), կկանչեն օպերատիվ խումբ ներքին գործերի վարչության աշխատակիցներից, որոնք կհրավիրեն միլիցիայի բաժին եւ կկազմեն վարչական արձանագրություն։ Ինչ վերաբերում է այլ վայրերին, ապա փաստով ցանկացած աշխատակից, որը կտեսնի նման իրավախախտում, կամ ցանկացած քաղաքացի կարող է դիմել 0,2 հեռախոսահամարով և տեղեկացնել, որ, օրինակ, ռեստորան է մտել մարդ լողազգեստով։ Միլիցիայի աշխատակիցները կգան, կարձագանքեն օրենքին համապատասխան»,- ՏԱՍՍ-ին ասել է Աբախզիայի ներքին գործերի փոխնախարար Բեսլան Չկադուան։ 

Քաղաքականություն

Պատահարներ