Ֆրանսիան և Իտալիան իրենց քաղաքացիներին կտարհանեն Նիգերից

Ֆրանսիան կսկսի իր քաղաքացիների տարհանումը՝ հեղաշրջման ենթարկված Նիգերից: Այս մասին գրում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարությունը։

 

«Մեր այն քաղաքացիներին, որոնք չեն կարողանում սեփական միջոցներով հեռանալ Նիգերից, պատրաստում ենք տարհանել, եթե ցանկանում են լքել Նգերը»,- նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

 

Նշվում է, որ տարհանումը կսկսվի այսօրվանից և խոսքը ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև Եվրոպայի այլ երկրների քաղաքացիների մասին է։ 

 

Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ 2022 թվականին Նիգերում 1200-ից քիչ ֆրանսիացի է հաշվառվել:

 

Իտալիայի արտաքին գործերի նախարարն էլ այսօր հայտարարել է՝ կառավարությունը հատուկ չվերթ կկազմակերպի Նիգերից՝ իր քաղաքացիներին հայրենադարձելու համար:

 

«Իտալիայի կառավարությունը որոշել է Նիամիում գտնվող մեր համաքաղաքացիներին առաջարկել քաղաքը լքել դեպի Իտալիա հատուկ չվերթով», - թվիթերյան իր էջում է գրել այդ երկրի արտգործնախարար Անտոնիո Տայանին։

Քաղաքականություն

Պատահարներ