Հայ-թուրքական սահմանը հատելիս Սիրիայի քաղաքացի է ձերբակալվել

Սիրիայի քաղաքացին ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը՝ ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը։

 

«Հուլիսի 20-ին ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության «Մարգարա» սահմանապահ ուղեկալի հատվածում Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացին ապօրինի հատել է հայ-թուրքական պետական սահմանը», - պատասխանել է ԱԱԾ-ն։

 

Դեպքի առնչությամբ ՀՀ ԱԴԾ ՔԳՎ կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քր․Օր․ 469-րդ հոդվածի առաջին մասին հատկանիշներով։

 

Լրատվականի տեղեկություններով՝ սահմանախախտը Թուրքիայից Հայաստան անցնելու փորձի ժամանակ ձերբակալվել է։

Քաղաքականություն

Պատահարներ