Իլոն Մասկը ստիպված է եղել ապամոնտաժել գլխավոր գրասենյակի շենքի X նշանը. հայտնի է պատճառը

Գործարար Իլոն Մասկը ստիպված է եղել արագորեն ապամոնտաժել Սան Ֆրանցիսկոյի գլխավոր գրասենյակի շենքի վրա տեղադրված նոր X տարբերանշանը: 

 

Ուժեղ  լույսի պատճառով տեղացիները պարզապես չեն կարողացել քնել։ Իսկ գործարարին սպառնում էր նույնիսկ տուգանք, եթե նա հրաժարվեր այն հանել։

 

Հիշեցնենք, որ Իլոն Մասկը և Twitter-ի գործադիր տնօրեն Լինդա Յակարինոն ներկայացրել են սոցցանցի նոր լոգոտիպը, որը փոխարինում է  «կապույտ թռչնին»։ Այն սև ֆոնի վրա սպիտակ X է:  

Քաղաքականություն

Պատահարներ