Մահացել է «Էյֆորիա» սերիալի դերասան Անգուս Քլաուդը

Մահացել է «Էյֆորիա» սերիալի 25-ամյա դերասան Անգուս Քլաուդը։ Տղան մահացել է Կալիֆոռնիայում, հենց իր ընտանեկան տանը:Նա սերիալում մարմնավորում էր թմրանյութերի վաճառքով զբաղվող տղայի դերը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

 

Հաղորդվում է, որ Քլաուդը հորն անցյալ շաբաթ է կորցրել։ Ընտանիքը ասել է, որ նա շատ ծանր հոգեբանական վիճակում էր գտնվում։


«Մեր միակ մխիթարությունն այն է, որ Անգուսն այժմ վերամիավորվել է իր հոր հետ, որը նրա լավագույն ընկերն էր», – հայտարարել են ընտանիքի անդամները։ 

 

Նշենք, որ դերասանը 25 տարեկան էր։ Մահվան պատճառը դեռևս չի հաղորդվում։ Սակայն նշվում է, որ հոր մահվանից հետո, տղայի մտքում ինքնասպանություն գործելու մտքերն էին պտտվում։ 

Քաղաքականություն

Պատահարներ