Օգոստոսի 3-ին կավարտվի Ստեփանակերտում անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին օգնության վերջնաժամկետը

Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող և անչափահաս երեխաներ ունեցող  ընտանիքներին ձեթի և շաքարավազի տեսքով տրամադրվող օգնության վերջնաժամկետն օգոստոսի 3-ն է: Այս մասին տեղեկացնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։

Նշվում է, որ այն ընտանիքները, որոնք չեն հասցրել ստանալ օգնությունը, կարող են ներկայանալ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության՝ Ազատամարտիկների 54 հասցեում գտնվող վարչական շենք՝ հետևյալ ժամանակացույցով.

Օգոստոսի 1-ին՝ ժամը 13:00-15:00,
Օգոստոսի 2-ին՝ ժամը 11:00-13:00, 17:00-18:00,
Օգոստոսի 3-ին՝ ժամը 9:00-11:00, 15:00-17:00:

Օգնությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել ծնողներից մեկի և անչափահաս երեխաների անձը հաստատող փաստաթղթերի ու հանրային ծառայությունների համարանիշների բնօրինակները (սոցիալական ապահովության քարտը):

Քաղաքականություն

Պատահարներ