ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հնդկաստանում մզկիթներ են այրում. կան զոհեր

Հնդկաստանի իշխանություններն արգելափակել են ինտերնետը և հազարավոր ուժայիններ և զինվորականներ են ուղարկել Հարյանա հյուսիսային նահանգ՝ կապվախ ազգամիջյան բռնությունների։

 

Առճակատումների հետևանքով զոհվել է 5 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են հինդուների և մուսուլմանների միջև կրոնական բախումների հետևանքով, որոնք բռնկվել են հինդու ազգայնական խմբավորումների երթի ժամանակ՝ հիմնականում մուսուլմաններով բնակեցված տարածքում, գրում է հնդկական Mint հրատարակությունը։

 

Բախումները բռնկվել են այն բանից հետո, երբ աջակողմյան հինդուիստական ​​խմբերը կրոնական երթ են առաջնորդել Հարյանայի՝ հիմնականում մահմեդականներով բնակեցված Նուհ թաղամասում: 

 

Հնդկական լրատվամիջոցները հայտնում են, որ մահմեդականներին վրդովվեցրել է այն հանգամանքը, որ երթին միանալու ցանկություն է հայտնել ոմն Մոնեսարը, որին ոստիկանությունը որոնում է որպես կասկածյալ երկու մահմեդականների սպանության մեջ։

 

Բախումներիր արդյունքում մահացել է 12 մարդ (ներառյալ 2 ոստիկան), այրվել են խանութներ՝ ավելի քան 20, այրվել է ավելի քան 200 մարդատար և բեռնատար մեքենաներ, ինչպես նաև առնվազն 2 մզկիթ: Մզկիթներից մեկում հարձակվել են հոգևորականի վրա և սպանել նարան:

 

Քաղաքականություն

Պատահարներ