ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեսնոյում հայերը մարդասիրական միջանցք են տվել ադրբեջանցիներին. Խաչատրյանի «մեղադրանքի» հետքերով

Արցախի Լեսնոյ բնակավայրում ցեղասպանություն չի եղել, 1991-ի դեկտեմբերի 23-ին Արցախի ինքնապաշտպանական ուժերը մարդասիրական  միջանցք են տրամադրել ադրբեջանցի բնակչությանը, վկայում են Պատարայի բնակիչները: Ու սա այն դեպքում, երբ տարիներ շարունակ Լեսնոյի ադրբեջանցիներն ամեն կերպ բախում էին հրահրում:

 

Պատարայի բնակիչ Գալյա Իսրայելյանը նշում է. 

 

«Սաղ գյուղի անասունների կեսը գողացել են, տարել են, մեր անասուններն էլ են տարել: Հիմա գիտենք, որ իրենց մոտ է: Բայց դեռ ճանապարհները բաց էր, գնում էինք, գալիս էինք, իրար չէին սպանում, չէին ծեծում»: 

 

Նա հիշում է, որ դեռ 1989-ին ադրբեջանցիները աղբյուրի մոտ գնդակահարել, հետո դանակահարել էին անտառից վերադարձող ամուսնուն՝ Ռուբեն Իսրայելյանին:

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ