ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվան` անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ի իր ալիքում հայտել է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է խոցվել ՀՕՊ համակարգի կողմից Մոսկվա թռչելու փորձի ժամանակ։

 

«Մի քանի անօդաչու թռչող սարքեր Մոսկվա թռչելու փորձի ժամանակ խոցվել են ՀՕՊ միջոցներով։ Մեկ ԱԹՍ հարվածել է «Մոսկվա-Սիթի»-ի աշտարակին։ Խախտվել է 17-րդ հարկի 150 քմ մակերեսով շենքի ապակե պատը, վնասվել է 21-րդ հարկի ճակատը»,– գրել է նա։

 

Մոսկվայի իշխանությունների տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։

 

Փողոցներում երթևեկությունը բաց է, արտակարգ իրավիճակների ծառայությունները վերացնում են հարձակման հետևանքները:

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ