ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օդանավակայանը հեղեղվել է հորդառատ անձրևներից հետո․ Պեկին

Չինաստանի մայրաքաղաք Պեկինի Դաքսինգ միջազգային օդանավակայանը հեղեղվել է հորդառատ անձրևներից հետո։ Այս մասին տեղեկանում ենք «СОЛОВЬЁВ» թելեգրամյան ալիքից։ 

 

Նշվում է, որ ջրի տակ է անցել օդանավակայանի թռիչքուղին։

 

Բոլոր չվերթները չեղարկվել են։ Այժմ օդանավակայանն աստիճանաբար վերականգնում է աշխատանքը։ 

 

Հիշեցնենք՝ Չինաստանի մայրաքաղաքում վտանգի «կարմիր» մակարդակ է մտցվել թայֆունի ու ջրհեղեղների պատճառով։
 

Քաղաքականություն

Պատահարներ