ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տղամարդիկ ալկոհոլ են խմեցնում անազատության մեջ գտնվող արջին

Երեկ երեկոյան Անյա Սահակյան անունով մի օգտատեր կիսվել էր տեսանյութով, որտեղ մի քանի տղամարդիկ ալկոհոլ էին խմեցնում անազատության մեջ պահվող մի արջի և զվարճանում։ Տարածվող տեսանյութում երևում է, թե ինչպես են տղամարդիկ ալկոհոլ են խմեցնում անազատության մեջ գտնվող արջին։ Այս մասին է գրում ՇՄԱԳ-ի թելեգրամյան ալիքը։

«Օգտատերը պահանջել էր ոստիկանությանն անդրադառնալ այս դեպքին, որի մասին տեսանյութը ուղիղ հեռարձակվել էր Գուգո Խանոյան անունով օգտատիրոջ էջում հուլիսի 16-ին, այնուհետև ջնջվել։

Մարդիկ չեն հասկանում, որ հենց այդ պահին խեղում ու դանդաղ սպանում են ապրելու իրավունք ունեցող անպաշտպան վայրի առանձնյակի, որը փաստացի ստրուկի, ծաղրածուի ու զվարճանքի առարկայի դեր է խաղում։

Սա քաղաքակրթական մեծագույն խնդիր է, ու մեր օրենսդրությունն էլ նույն քաղաքակրթության շրջանակում է գրված ու գործում։ Մենք դեռ «կենդանիների զանգվածային ոչնչացումները» պատժելու մակարդակից չենք իջել։ Ու վստահ չենք, որ պետությունը գոնե մտածում է այս խնդրի լուծման շուրջ։

Սրանով փաստացի պետք է զբաղվի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, բայց չի զբաղվում: Գուցե կադրերն են քիչ, գործը շատ է, օրենսդրությունն էլ թերի, բայց դե չի զբաղվում» ,- նշվում է տարածվող հաղորդագրության մեջ։
 

Քաղաքականություն

Պատահարներ