ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանաձորում տղամարդն ալկոհոլի ազդեցության տակ մեքենա է գողացել ու վարել քաղաքի փողոցներով

Վանաձորում 40-մյա տղամարդն ալկոհոլի ազդեցության տակ մեքենա է գողացել ու վարել քաղաքի փողոցներով: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

 

Ոստիկանության բաժանմունքում նա հայտնել է, որ «երբ անցել է հարբածությունը, գիտակցել է, որ սխալ արարք է գործել», թողել է մեքենան, նետել է մեքենայի բանալիներն ու փաստաթղթերն ու հեռացել։

 

«Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին»,- նշել է ոստիկանությունը։

Քաղաքականություն

Պատահարներ