Թուրքիայում չեղարկել են հայկական պարային խմբի ելույթը

Մունզուրի մշակույթի և բնության 21-րդ փառատոնի կենտրոնական ծրագիրը «նպատակահարմար» չի գտել Grup Yorum-ի, Grup İsyan Ateşi-ն և հայկական Veradardz Folk Grup-ի մասնակցությունը փառատոնին։

 

Այս առիթով Կազմկոմիտեն հայտարարություն է տարածել.

 

Համաձայն նահանգապետ Թունջելիի հուլիսի 28-ի գրության՝ հանձնաժողովը նշել է, որ իրենց տեղեկացվել է, որ Grup Yorum-ը, Grup İsyan Ateşi-ն և Veradardz Folk Group-ը նպատակահարմար չեն փառատոնի ծրագրում ընդգրկվելու համար.

 

«Տեղեկացնում ենք հանրությանը, որ Մունզուրի մշակույթի և բնության 21-րդ փառատոնի ծրագրում Grup Yorum-ը, Grup İsyan Ateşi-ն և Veradardz Folk Group-ը չեն կարողանա ելույթ ունենալ, սակայն փառատոնի մնացած ծրագիրը կիրականացվի կենտրոնում և թաղամասերում»։

 

Կազմկոմիտեից Դերսիմի միությունների ֆեդերացիայի նախագահ Օզքան Թաքարն էլ ասել է. 

 

«Մենք չենք ուզում, որ փառատոնն այս երեք խմբերի պատճառով գնա ինչ-որ կետի: Մեր փառատոնը մեծ ոգևորությամբ կանցկացնենք քաղաքի կենտրոնում և թաղամասերում»։

 

Անցյալ տարի պլանավորված փառատոնում Grup Yorum-ին և Grup İsyan Ateşi-ին ևս հեռացրել են ծրագրից, իսկ արտիստներին թույլ չեն տվել մտնել Դերսիմ: 

Քաղաքականություն

Պատահարներ