20․000 - 50․000 ուկրաինացիներ կորցրել են մեկ կամ ավելի վերջույթներ․ The Wall Street Journal

The Wall Street Journal-ի ամերիկյան հրատարակությունը գրել է, որ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր ձեռքը կամ ոտքը կորցրած ուկրաինացիների թիվը տատանվում է 20-ից 50 հազար մարդու սահմաններում։ Ըստ հրապարակման՝ այս գնահատականը հիմնված է բարեգործական և բժշկական կազմակերպությունների, ինչպես նաև պրոթեզներ արտադրող ֆիրմաների հրապարակումների վրա և կարող է ավելի քիչ լինել, քան իրականում, քանի որ երբեմն անդամահատումներ չեն իրականացվում վնասվածքից անմիջապես հետո։ Միաժամանակ, ըստ հրապարակման, անդամահատումների թիվը կարող է աճել Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման ակտիվ փուլի անցնելուց հետո։

 

Հաղորդվում է նաև, որ Առաջին համաշխարհային պատերազմի հինգ տարիների ընթացքում 67 հազար գերմանացիների եւ 41 հազար բրիտանացիների անդամահատել են վերջույթները։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ