Արգելվել է ՀՀ ներմուծել գոմեշի, թռչնի և խոզի միս․ ՍԱՏՄ

Հուլիս ամսին ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել հետևյալ սննդամթերքը․

 

Հնդկաստանից գոմեշի միս՝ 51480 կգ, ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով,

 

Դանիայից թռչնամիս՝ 26744 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով,

 

Ուկրաինայից թռչնամիս՝ 6565 կգ, ախտածին մանրէներ, այդ թվում` սալմոնելաներ ցուցանիշով,

 

Բրազիլիայից խոզի միս՝ 62072,43 կգ, որից 36580 կգ-ը ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով, իսկ 25492,43 կգ-ը լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով:

 

Քաղաքականություն

Պատահարներ