Արցախում երկու օրից աստիճանաբար կկարգավորվի հացի սղության խնդիրը

Արցախի Հանրապետության Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տեղեկացնում է, որ 

Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու ալրաղացներում շուրջօրյա աշխատանք է տարվում ալյուրի և հացի պահանջարկն ապահովելու ուղղությամբ, իսկ Մարտակերտի ալրաղացը մեծ դժվարություններով կգործարկվի հավանաբար այսօր:

 

«Ստեփանակերտի հացի արտադրամասերում հերթերը կառավարելու և ձեռք բերվող հացի քանակը վերահսկելու համար պետնախարարի հանձնարարությամբ տեղում ներկա են գտնվելու ԱՀ պետական եկամուտների կոմիտեի ու պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցները: Իրականացվող արտակարգ միջոցառումների արդյունքում երկու օրից աստիճանաբար կկարգավորվի հացի սղության խնդիրը:

Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ իրավիճակին և հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները»,- ասված է հրապարակման մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ