Ավիաընկերությունը ԱԹՍ հարձակումների պատճառով դադարեցրել է թռիչքները դեպի Մոսկվա

«Թուրքմենստան» ավիաընկերությունը հայտարարել է՝ դեպի Մոսկվա թռիչքները դադարեցվել են։ Այս մասին գրում են թելեգրամյան ալիքները։ 

 

Ավիաընկերությունն այս ամենը բացատրել է նրանով, որ Մոսկվայում հաճախակիացել են դրոնների հարձակումները և դրանց պատճառով առաջացած վտանգները: 

 

Նշվում է, որ «անվտանգության նկատառումներից ելնելով» մայրաքաղաքային չվերթները ժամանակավորապես կուղղվեն դեպի Կազան։

Քաղաքականություն

Պատահարներ