Բաթումիում ցույցերի ժամանակ հայ աղջիկ է բերման ենթարկվել

Վրաստանի Բաթումի քաղաքում ռուսական Astoria Grande զբոսանավի ժամանելու դեմ բողոքի ակցիայի ժամանակ Ուկրաինայի երկու քաղաքացի է բերման ենթարկվել։ Նրանցից մեկը հայազգի Մարինա Չոբանյանն է։ Այս մասին հաղորդում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։ 

 

Աղջիկը մինչև հիմա գտնվում է Օզուրգեթիի ժամանակավոր պահման մեկուսարանում։ Ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել նաև Ուկրաինայի մեկ այլ քաղաքացի՝ Դմիտրի Զակրևսկին։

 

Բերման ենթարկվածները մեղադրվում են փոքր խուլիգանության և իրավապահների պահանջներին չենթարկվելու հոդվածներով։ Բաթումում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 23 ցուցարար։

Քաղաքականություն

Պատահարներ