«Disney Plus»-ում «Աթաթուրք» սերիալի չեղարկումից հետո թվիթերի թուրքական տիրույթում թեժ քննարկում է

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքը «ամոթալի» է որակել այն, որ Disney Plus-ը ենթարկվել է հայկական լոբբիի ճնշմանը և «Աթաթուրք» սերիալը չի հեռարձակվելու: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

 

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի նախագահ Էբուբեքիր Շահինն իր հերթին հայտնել է քննություն սկսելու մասին:

 

«Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Ղազի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը մեր կարևորագույն հանրային արժեքն է։ Հայկական լոբբիի միջամտության մասին պնդումները, որոնք տարածվում են մամուլում, մանրակրկիտ հետաքննվում են»,-հայտարարել է նա։

 

Twitter-ում ակտիվ գործող թուրքական Kürsü հարթակը ևս սերիալի հեռարձակման չեղարկման լուրերի առնչությամբ որոշ միությունների հետ համատեղ հայտարարության տեքստ է հրապարակել:

 

Twitter-ում թեմային անդրադարձել է նաև «Երկիր» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն․

 

«Բացարձակապես անընդունելի է, որ սփյուռքի և լոբբիի գործունեությամբ խոչընդոտվի մեր հանրապետության հիմնադիր Ղազի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ կապված սերիալը»,- նշել է նա։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադրի և առաջին նախագահի մասին պատմող «Աթաթուրք» սերիալը չի ցուցադրվելու Disney Plus-ի հարթակներում։ Սերիալը, որի վրա ծախսվել է 8 միլիոն դոլար, որպես ֆիլմ հոկտեմբերին ցուցադրվելու է միայն Թուրքիայի կինոթատրոններում։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Քաղաքականություն

Պատահարներ