Երևանում տղամարդը մոտեցել է 28-ամյա ռուս կնոջը, ապա ձախ ձեռքով սեղմել հետույքը, իսկ աջ ձեռքով՝ ձախ կուրծքը

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարաշի բաժանմունք է ներկայացել ՌԴ քաղաքացի, 28-ամյա Ամինա Ի.-ն և հայտնել, որ օրեր առաջ Երևանի Նար-Դոսի փողոցում իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է կայքը, կինը ոստիկաններին հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 25-ին, երբ Նար-Դոսի փողոցի 128 հասցեի մոտ իրեն է մոտեցել մի անծանոթ տղամարդ՝ իբրև թե ծանոթանալու համար, ու երբ ինքը հայտնել է, որ մտադրություն չունի անծանոթ տղամարդու հետ շփվելու, այդ տղամարդը ձախ ձեռքով սեղմել է իր հետույքը, իսկ աջ ձեռքով՝ ձախ կուրծքը:

Ոստիկանները պարզել են անձի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ