Քաղցրավենիքով բեռնված 2 բեռնատար մեքենա կգնա Կոռնիձոր` միանալու հումանիտար օգնությանը

Արձագանքելով շրջափակված Լեռնային Ղարաբաղի երեխաներին` «Գրանդ Քենդին» քաղցրավենիքով բեռնված 2 բեռնատար մեքենա օգնություն է ուղարկել: 

 

Մեքենաները կհասնեն Կոռնիձոր, միանալու ՀՀ կառավարության ուղարկած օգնությանը։

 

Հիշեցնենք, որ մարդասիրական օգնությամբ բեռնված 19 բեռնատար 400 տոննա հումանիտար օգնությունը հասցրել են մինչև Կոռնիձոր, Լաչինի միջանցքի սկզբնամաս: Հումանիտար օգնությունը  նախատեսվում էր ռուս խաղաղապահների միջոցով փոխանցել արդեն 234 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդին: Սակայն մինչ այս պահը բեռնատար մեքենաները դեռ սպասում են արբեջանական ռեժիմի թույլատրությանը: 

Քաղաքականություն

Պատահարներ