ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չինական կենդանաբանական այգիներից մեկում արջուկը կանգնել ու սկսել է մարդկանց հետ շփվել

Համացանցում տեսանյութ է տարածվում՝ Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկից, որտեղ երևում է՝ ինչպես է արջի քոթոթը երկու ոտքերի վրա կանգնած «զրուցում» զբոսաաշրջիկների և կենդանաբանական այգու այցելուների հետ։ Teller Report-ը գրում է, որ արջուկը մալայական է։ Նրա նաև կոչում են «արև արջ»։

 

Նշվում է, որ չինացի օգտատերերը կասկածի տակ են դրել արջուկի իրական լինելու փաստը։ Շատերն իրենց մեկնաբանություններ են թողել և ասել, որ արջուկն իրականում կեղծ է, նրա կոստյումի տակ մարդ է թաքնված։ Հաղորդվում է, որ այս կարծիքն է ձևավորվել մարդկանց մոտ, քանի որ նա մարդանման կեցվածք ունի: 

 

Նշվում է, որ կենդանաբանական այգին հերքել է մեղադրանքները նշելով, որ արջուկն իրական է։ 

 

«Մալայական արջերը ավելի փոքր են, քան մյուս արջերը և նրանք տարբերվող տեսք ունեն, բայց նրանք իրական են» ,- ասել են կենդանաբանական այգուց։ 

Պատահարներ