ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամերիկահայ աղջկան օդանավակայանում թույլ չեն տալիս ՀՀ մտնել, նա հացադուլ է հայտարարել

«Պարզվում է օրվա իշխանությունը ևս մեկ հայի է արգելել մուտք գործել իր հայրենիք, Հայաստանի Հանրապետություն»: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել փաստաբան Արսեն Բաբայանը: 


«Արենի Մարկոսեանը Լիբանանից հայրենիք էր գալիս, որ դրանից հետո տուն՝ Վաշինգտոն վերադառնար: Գիշերը նրա մուտքը արգելվել է: Ըստ տեղեկությունների Արենին չի պատրաստվում Վաշինգտոն վերադառնալ: Մտադրված է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարել: 
Հ.Գ. Տեսնես այս պահին Հայաստանի՞, թե՝ Ադրբեջանի «սև ցուցակում» են ավելի շատ հայերի անուններ գրված»,- գրել է նա:

 

Արենի Մարկոսյանը տեսանյութ է հրապարակել և պատմել` ինչ է կատարվել: Ըստ նրա` անձնագրային անցակետում վերցրել են իր անձնագիրը ասելով, որ մի բան են ուզում ստուգել և դեռ չեն վերադարձրել։ Մարկոսյանն ահազանգել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, սակայն կրկին ոչինչ դեռ չի պարզվել: 

 

Մանրամասները` տեսանյութում: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ