ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդարացի գործընթացներ չենք կարող ակնկալել Վագիֆ Խաչատրյանի պարագայում. Սիրանուշ Սահակյան

Այս միջադեպը դժվար է տեղավորվում միջազգային իրավունքի տրամաբանության ներքո: Այս մասին «Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգումը՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտում․ ի՞նչ միջոցներ է պետք ձեռնարկել» թեմայով «Մեդիա կենտրոնին» տված իր հարցազրույցում նշել է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

 

«Միջազգային իրավունքն, իհարկե, ունի քրեական ոլորտում համագործակցության մեխանիզմներ եւ խիստ նպաստում են, որպեսզի հանցագործները կանգնեն արդարադատության առջեւ եւ կանխվի նրանց փախուստն արդարադատությունից: Դրա համար մենք միջազգային իրավունքում ունենք հանձնման, արտահանձնման եւ փոխանցման գործիքներ, որոնց հասցեատեր պետք է լինեն պետությունները: Այսինքն, եթե Ադրբեջանը կարծում էր, որ Վագիֆ Խաչատրյանը հանցագործ է, ապա այդ հանցագործին տերետորիալ յուրիսդիկցիա կարող էր բերել միջազգային քրեական իրավունքի համագործակցության ճանապարհով՝ Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի իշխանությունների, եւ ինչու ոչ, «Ինտերպոլի» հետ համագործակցության արդյունքում»,-ասել է նա:

 

«Արդարացի գործընթացներ մենք չենք կարող ակնկալել Վագիֆ Խաչատրյանի պարագայում, որովհետեւ ի սկզբանե նա բերվել է Ադրբեջանի իրավազորության ներքո իրավունքի խախտմամբ եւ մարդու իրավունքների հիմնարար երաշխիքների խախտմամբ»,-նշել է նա:

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ