ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում հաց գնելու համար գիշերը պետք է մի քանի ժամ հերթ կանգնես ու պարզ չէ՝ հաց կստանաս, թե ոչ

Հաց գնելու համար գիշերը պետք է մի քանի ժամ հերթ կանգնես ու պարզ չէ՝ հաց կստանաս, թե ոչ։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոկում գրել է արցախցի լրագրող Մարութ Վանյանը։ 

 

«Սննդի խնդիրը Լեռնային Ղարաբաղում չափազանց սուր է: Այսօր Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում հերթեր են միայն հացի համար, քանի որ այլ կենսական նշանակության ապրանքներ պարզապես չկան»,- գրել է լրագրողը։

 

Գրառմանը կից նա նաև տեսանյութ է հրապարակել։ 

 

Նշենք, որ արդեն 334 օր է Արցախը շրջափակման մեջ է։

 

Քաղաքականություն

Պատահարներ