ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ ճամբարներից մեկում ուսուցիչը կապել և ծեծել է երեխաներից մեկին

Ռուսական Readovka թելեգրամյան ալիքը գրում է, որ իր ձեռքի տակ է հայտնվել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մի տղա բռնության ենթարկվում ռուսական ճամբարներից մեկում։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Կամչատկայում՝ «Մետալիստ» ճամբարում։ Մանկական ճամբարում ֆիզկուլտուրայի 27-ամյա ուսուցիչը կապել և ծեծել է ճամբարականին։ 

 

Երեխայի մոր խոսքով՝ հարվածներ են հասցվել տղայի գլխին և ամբողջ մարմնին։ Հետո, արդեն, ենթադրյալ հանցագործները երեխաներից խլել են սմարթֆոններն ու փորձել ջնջել նկարահանած տեսանյութը։ Սակայն մեկ օրինակը մնացել է։

 

Ֆիզկուլտուրայի մարզչին արդեն ազատել են աշխատանքից ՝ աշխատանքային կարգապահությունը խախտելու պատճառով։ Նշվում է, որ գործով զբաղվում է դատախազությունը։ Հաղորդվում է, որ ուսուցիչը պարզաբանել է դեպքի մանրամասները։ Նա ասել է՝ այս մեթոդով փորձել է կատակել տղայի հետ, սակայն տեսանյութում լրիվ հակառակն է երևում․ երեխան գոռում և խնդրում է դադարեցնել։ 

 

Readovka-ն գրում է նաև՝ պարզել է, որ մյուս երեխաների ծնողները նույնպես բազմիցս բողոքել են մանկական ճամբարի ուսուցիչների ոչ կոմպետենտությունից։ 

Քաղաքականություն

Պատահարներ