ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում փախուստի դիմած զինվորը սպառնացել է նռնակ պայթեցնել

ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետության Ուֆայի Նագաևսկի մայրուղում, ենթադրաբար, կամավոր զինվորը՝ զինված նռնակով, սպառնացել է պայթեցնել այն։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։

 

Ալիքի տվյալներով՝ մեղադրյալը 39-ամյա Իլդար անունով մի տղամարդ է։ Նշվում է, որ զորամասից փախուստի փաստով նրա դեմ քրեական գործ է հարուցվել։ Այսօր նրան պետք է տեղափոխեին դատահոգեբուժական փորձաքննության, սակայն ճանապարհին Իլդարին հաջողվել է փախչել։

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդը զանգահարել է փրկարար ծառայություն և ասել, որ գտնվում է Նագաևսկի մայրուղու վրա գտնվող գազալցակայանի տարածքում, ձեռքին նռնակ կա և պատրաստ է քաշել քորոցը։ 

 

Նախնական տվյալներով՝ նա հանել է նռնակ ու սպառնացել պայթեցնել այն՝ պահանջելով կարճել իր դեմ հարուցված քրեական գործը։

Քաղաքականություն

Պատահարներ