ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զբոսաշրջիկները թուրքական հյուրանոցից 35 կգ սնունդ են գողացել

Թուրքական հյուրանոցում հանգրվանած ռուս զբոսաշրջիկները երկար ժամանակ խոհանոցից սնունդ են վերցրել ու տարել իրենց սենյակ։ Ընդհանուր առմամբ, նրանց հաջողվել է 35 կիլոգրամ ապրանք կուտակել։ Զբոսաշրջիկները ցանկացել են ուտելիքը դուրս բերել հյուրանոցից, սակայն աշխատակիցները կանխել են դա։

 

Տարածվող տեսանյութում երևում է, թե նրանք ինչ տեսակի սնունդ էին կուտակել։ 

 

Ռուսները սկզբում արդարացրել են իրենց, ասել,  որ այդ ապրանքներն իրենց «տրվել են» ռեստորանում, իսկ հետո նշել, որ այդ ապրանքները վերցրել են ճանապարհին ուտելու համար։

Քաղաքականություն

Պատահարներ