ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունիք անունով այծյամի ձագը կենդանաբանական այգում արդեն իր ազատավանդակն ունի

Սյունիք անունով եվրոպական այծյամի ձագը կենդանաբանական այգում արդեն իր ազատավանդակն ունի։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից։

 

Լքված նորածին ձագուկին գտել էին մոտ երկու ամիս առաջ Սյունիքի անտառպետություններից մեկում։

 

Մի քանի օր խնամելուց հետո այծյամին փոխանցել էին Երևանի կենդանաբանական այգի։ Այսօր Սյունիքն արդեն ինքնուրույն վազում է դեպի իր ազատավանդակը՝ միանալու կենգուրուներին։

 

Քաղաքականություն

Պատահարներ