Զախարովան անդրադարձել է Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Լաչինի անցակետից ադրբեջանցիների կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը։

Զախարովայի խոսքով՝ այդ դեպքը դժվարացնում է կարգավորման ընթացքը։

 

«Դեպքի մասին միանգամայն հակասական մեկնաբանություններ են ստացվում երկու կողմից։ Եվ հետո, մենք ելնում ենք նրանից, որ էական է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և ԼՂ բնակչության իրավունքների ապահովումը»,- ասել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ