Ձիուց ընկած 10-ամյա երեխայի մոտ դրական դինամիկա է նկատվում․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Ձիուց ընկած երեխան այսօր արդեն շնչում է ինքնուրույն, հանվել է արհեստական շնչառության սարքը, նկատվում է դրական դինամիկա։ Այս մասին տեղեկանում ենք «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։

 

Նշվում է, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։ 

 

Հիշեցնենք՝ նախօրեին Գեղարքունիքի մարզում ավտոմեքենան բախվել է ձիուն, որի վրա նստած 10-ամյա տղան ընկել է և վնասվածքներ ստացել։ Երեխան նախ տեղափոխվել է Վարդենիսի ԲԿ, այնտեղ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այնուհետև սանավիցիայով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

 

Բժշկական կենտրոնից հայտնում են, որ տղայի մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, թոքերի սալջարդ, գտնվում է ծանր վիճակում։ Բուժկենտրոն ընդունվելիս միացված է եղել արհեստական շնչառության սարք։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ