Խաբիբը հրաժարվել է Մասկին մարզել Ցուկերբերգի դեմ պայքարի համար

Ultimate Fighting Championship (UFC) նախկին ռուս չեմպիոն, Խաբիբ Նուրմագոմեդովը հրաժարվել է մարզել ամերիկացի գործարար Իլոն Մասկին Meta Corporation-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի դեմ մենամարտից առաջ։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։  

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր The New York Times-ը, Մասկն ու Ցուկերբերգը UFC-ի հետ բանակցություններ են վարում մենամարտի շուրջ։

 

«Իլոն Մասկը ցանկանում էր, որ Խաբիբ Նուրմագոմեդովն իրեն նախապատրաստի Ցուկերբերգի դեմ մենամարտին: Բայց Խաբիբը մերժեց դա, մենք չգիտենք պատճառները», - ասել է գործակալության աղբյուրը։

 

Հիշեցնենք, որ հունիսի 29-ին Մասկը հայտնել էր, որ մենամարտը կարող է կայանալ Կոլիզեումում։ 

Քաղաքականություն

Պատահարներ