ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Անկել են անասունները, վնասվել են մեքենաներ ու տան տանիքներ․ երեկվա կարկուտի վնասները

Օգոստոսի 2-ի երեկոյան ուժգին կարկուտ է տեղացել Լոռու մարզի Ալավերդի քաղաքում եւ մի շարք գյուղերում:
 

NEWS.am-ի հետ զրույցում Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանն ասաց, որ կարկուտը տեղացել է մոտ կես ժամ: 

«Հավկիթից մեծ էր: Ահավոր աղետ է եղել: Ամբողջ բնակֆոնդը վնասվել է: Գյուղատնտեսական տեխնիկան է վնասվել, ավտոմեքենաները, դաշտում եղած անասուններն են վնասվել, նույնիսկ անկման դեպքեր ունենք: Բնակիչների տների տանիքներն են վնասվել»,- պատմել է Արկադի Թամազյանը: 

Նա ասաց, որ կազմվել է հանձնաժողով: Վնասների հավաքագրման աշխատանքները դեռեւս շարունակվում են: 
 



 

 

Քաղաքականություն

Պատահարներ