ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Վիեննայի հայերը ցույց են արել՝ ի պաշտպանություն պաշարված Արցախի

ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակի դիմաց հայերը խաղաղ ցույց են կազմակերպվել Արցախի Հանրապետության` Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհը բացելու, հումանիտար ճգնաժամին վերջ տալու պահանջով։ Հավաքի մասնակիցները միջազգային կազմակերպություններին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, ստիպել այդ բռնարար երկրին վերջ տալ անօրինական շրջափակմանը` այդպիսով կանխելով ահագնացող արհավիրքը։


 

Ցույցի մասնակիցներն անտեղյակ անցորդներին բաժանել են Արցախի պատմության և Ադրբեջանի կողմից ապօրինի փակված Լաչինի միջանցքի մասին պատմող 400 թռուցիկ։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ