Օգոստոսի 1-3-ը 20 ահազանգ է ստացվել

Օգոստոսի 1-3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: 

Մասնավորապես՝ Երևանում, Աշտարակ, Արտաշատ, Վեդի, Գորիս քաղաքներում, Հովք, Մաստարա, Ախուրյան գյուղերում: 
 
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 3 լորտու տեսակի սողուն, 2 սահնօձ, 3 շահմար, 2 իժ, 3 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Քաղաքականություն

Պատահարներ