ՌԴ-ում զորահավաքային ծառայությունից խուսափելու համար սպառնում է կա՛մ տուգանք, կա՛մ ազատազրկում

Ռուսաստանում մոբիլիզացիայի նոր ալիքի պլաններ չկան. Այդ մասին Gazeta.ru-ին հայտնել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը՝ մեկնաբանելով մոբիլիզացիայից խուսափելը քրեականացնող օրինագիծը։

 

«Դա բացարձակապես կապ չունի միմյանց հետ։ Փաստն այն է, որ մենք այս օրինագիծը պատրաստել ենք անցած աշնանը, երբ դեռ մասնակի մոբիլիզացիա էր ընթանում։ Բայց տեւական ժամանակ պայմանավորվածություն կար, եւ ընդամենը մի քանի օր առաջ կառավարական հանձնաժողովը հաստատեց այն։»,- պարզաբանել է Կարտապոլովը։

 

Մինչ այս, Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը «Պառլամենտական» թերթին ասել էր, որ այս աշնանը քննարկման կներկայացվի մոբիլիզացիայից խուսափելու համար ազատազրկման մասին օրինագիծը։ Նրա խոսքով, փաստաթուղթը կոչված է «հարթեցնել իրավիճակը», քանի որ արդեն կա պատասխանատվություն զորակոչից խուսափելու համար, իսկ զորահավաքային ծառայությունից խուսափելու համար այն դեռ չի սահմանվել։

Խուսափելու համար առաջարկվում է պատժել մինչև 500 հազար ռուբլի (2մլն դրամ) տուգանքով կամ ազատազրկմամբ՝ մինչև հինգ տարի ժամկետով։

Քաղաքականություն

Պատահարներ