ՌԴ-ում զորակոչային տարիքը կբարձրանա մինչև 30 տարեկանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային օրենք է ստորագրել, որը Ռուսաստանում զորակոչի տարիքը սահմանում է 18-ից 30 տարեկան` այդպիսով վերին շեմն ավելանում է երեք տարով: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական առցանց հարթակում:

Օրենքը պետք է ուժի մեջ մտնի 2024 թվականի հունվարի 1-ից։

 

Պետդումայում առաջին ընթերցմամբ քննարկելու ընթացքում փաստաթուղթը նախատեսում էր զորակոչային տարիքի սահմանները 21-ից 30 տարեկան, ինչպես նաև անցումային շրջան զորակոչային տարիքի ստորին սահմանի համար մինչև 2026 թվականը: Երկրորդ ընթերցման ժամանակ ստորին սահմանի բարձրացման, ինչպես նաև անցումային շրջանի մասին փոփոխությունները բացառվեցին։

 

Փաստաթղթով նախատեսվում է, որ զորակոչային ծառայության մեջ գտնվող զինծառայողի կամ պահեստազորում գտնվող քաղաքացու հետ, ովքեր զինվորական ծառայության են անցնում արտակարգ հանգամանքների ժամանակահատվածում (բնական աղետների հետևանքների վերացում, արտակարգ դրության միջոցառումների իրականացում, սահմանադրական կարգի վերականգնում և այլ արտակարգ իրավիճակներ), կամ մասնակցում են միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կամ վերականգնման գործողություններին կամ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի, այլ զորքերի և մարմինների կողմից իրականացվող գործողություններին, այդ թվում՝ ՌԴ տարածքից դուրս միջազգային ահաբեկչական գործունեությունը կասեցնելու կամ նավերի արշավներին մասնակցելու համար առաջադրանքներ կատարելու համար, կարող է կնքվել մեկ տարի կամ պակաս ժամկետով զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր։

Քաղաքականություն

Պատահարներ