Սոչիում կուժեղացվի առևտրային ծովային նավահանգստի անվտանգության միջոցները

ՌԴ Սոչիի առևտրային ծովային նավահանգստում կուժեղացվեն անվտանգության միջոցները: Այս մասին հայտնել է Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին Telegram-ի իր ալիքում՝ ջրային տարածքի անվտանգության օպերատիվ խորհրդակցությունից հետո, գրում է Ռիա Նովոստին։

 

«Միջգերատեսչական աշխատանքային խումբը կատարելագործում է պաշտպանական միջոցառումները՝ հաշվի առնելով սևծովյան այլ նավահանգստային քաղաքների փորձը։ Մենք ուժեղացնում ենք ծովային նավահանգստի անվտանգության պարագիծը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նավամատույցային համալիրին»,- գրել է քաղաքապետը։

 

Նա նշել է, որ Սոչիում այժմ գրանցված է ավելի քան 2,5 հազար փոքր նավ։


«Ամռանը դա հայտնի տրանսպորտ է զբոսանքի և էքսկուրսիաների համար», - ասել է Կոպայգորոդսկին:


Ընդհանուր առմամբ, ըստ նրա, Սոչիի ծովափնյա հատվածը հսկողության տակ է, այնտեղ տեղադրված է մոտ երեք հազար տեսախցիկ։


«Մենք ձեռնարկում ենք բոլոր միջոցները մեր բնակիչների և հյուրերի անվտանգության համար: Այժմ ավելի քան 200 հազար զբոսաշրջիկներ միաժամանակ հանգստանում են Սոչիում: Մենք ապահովում ենք հարմարավետ հանգիստ բոլորի համար»,- եզրափակել է հանգստավայրի ղեկավարը:


 

Քաղաքականություն

Պատահարներ