ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Շրջափակման դիմաց շրջափակում»․ կիպրոսահայերը փակել են ադրբեջանցի ֆուտբոլիսներին սպասարկող ավտոբուսի ճանապարհը

Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել մայրաքաղաք Նիկոսիայում՝ ի աջակցություն Արցախի:

 

Տեղի «Արձագանք մեդիան» հաղորդում է՝ մի խումբ հայեր, Արցախում տիրող քաղաքական ճգնաժամի և մոտ ութ ամիս Ադրբեջանի կողմից խորացող շրջափակման ֆոնին, բողոքի ցույց են կազմակերպել։ 

 

Նշվում է, որ  Ադրբեջանի «Գաբալա» ֆուտբոլի թիմը պետքէ մրցեր Կիպրոսի «Օմոնիա» թիմի հետ։

 

«Շրջափակման դիմաց շրջափակում» նշանաբանով՝ խաղի ավարտին 50 կամավորներ փակել են այն դարպասի մուտքը, որտեղից էլ ադրբեջանցիների ավտոբուսը պետք է հեռանար։ Մոտ մեկ ժամ շրջափակման մեջ պահելուց հետո, հայերը թույլ են տրվել, որ ադրբեջանցիները հեռանան:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ