ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրաստանի Շովի հանգստավայրի մոտ ժամանակավոր ճանապարհներ և կամուրջներ են կառուցում․ նոր մանրամասներ՝ աղետի գոտուց

Շովիում ժամանակավոր բնույթ կրող ճանապարհներ և կամուրջներ են կառուցում՝ աղետի գոտու հետ հաղորդակցությունը վերականգնելու համար։ Այս մասին հաղորդում է ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:

 

Մոբիլիզացվել է 25 միավոր տեխնիկա։ Նշվում է՝ օրվա ընթացքում դրանց քանակը նախատեսվում է ավելացնել։ Շարունակվում են նաև տարերային աղետի հետևանքների վերացման և ճանապարհների մաքրման աշխատանքները:

 

Ինչպես նշում է Sputnik Georgia-ն՝ երկու օրվա ընթացքում աղետի գոտուց տարհանվել է 210 մարդ։ Փրկարարները գտել են 11 զոհի մարմին, ևս 25 կորածի որոնողական աշխատանքները շարունակվում են:

 

Հիշեցնենք, որ Վրաստանի Օնիի մունիցիպալիտետում՝ Շովի հանգստավայրի տարածքում տեղի է ունեցել սողանք՝ «Սանսենտ շովի» հյուրանոցի մոտ։

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն էլ ավելի վաղ հայտնել էր, որ աղետի գոտում այդ պահին հնարավոր չի եղել կապ հաստատել 35 մարդու հետ։


 

Քաղաքականություն

Պատահարներ