Վրաստանի բնական աղետի զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

Վրացական Շովիում սողանքի հետևանքով պաշտոնապես հաստատված զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

 

Այս պահին փրկարարները հայտնաբերել են 11 դի, և 25 անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Աղետի գոտուց ավելի քան 200 մարդ է տարհանվել։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 7-ին Վրաստանում կհայտարարվի սգո օր։

Քաղաքականություն

Պատահարներ