Վրաստանում օգոստոսի 7-ը սգո օր է հայտարարվել

Վրաստանում օգոստոսի 7-ը սգո օր է հայտարարվել՝ կապված Շովի հանգստավայրում տեղի ունեցած ողբերգության հետ: Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ 

 

Հիշեցնենք, օգոստոսի 3-ին Վրաստանի Օնիի մունիցիպալիտետում՝ Շովի հանգստավայրի տարածքում տեղի է ունեցել սողանք՝ «Սանսենտ շովի» հյուրանոցի մոտ։

 

Սողանքի հետևանքով յոթ մարդ է մահացել, ևս 30-ին փրկարարները դեռ չեն գտել։

Քաղաքականություն

Պատահարներ