ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Արցախում ամեն օր մարդիկ թերսնման պատճառով կորցնում են գիտակցությունը․ Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է տարեց տղամարդ, ում ինքնազգացողությունը վատացել է։

 

«Լեռնային Ղարաբաղում ամեն օր մարդիկ թերսնման պատճառով կորցնում են գիտակցությունը։

 

Ադրբեջանի ղեկավարությունն ուղիղ պատասխանատվություն է կրում սրա համար, և միջազգային հանրությունը կիսում է այդ պատասխանատվությունը՝ ոչինչ չանելով մարդկանց կյանքերը փրկելու համար»,– հրապարակմանը կից գրել է Մարուքյանը։

 

Քաղաքականություն

Պատահարներ