«Սովամահ լինող մարդկանց սրտաճմլիկ իրականությունն աղետ է»․ Մխիթարյան

Լեռնային Ղարաբաղում ավելի քան 30 000 երեխաներ և նրանց ընտանիքներն մինչ այժմ դիմակայել են 8 ամիս շրջափակմանը և ամայացմանը։ Այս մասին սոցցանցերում գրել է Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։

 

Մխիթարյանը նշել է, որ Արցախի բնակիչներն իրենց հայրենիքում գտնվում են սովի և հումանիտար աղետի եզրին` առանց կյանք փրկող դեղամիջոցների, սննդի կամ այլ կենսական մատակարարումների:

 

«Սովամահ լինող մարդկանց սրտաճմլիկ իրականությունն աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ: Երեխաներն այս պատերազմի ավարտի կարիքն ունեն, որպեսզի սկսեն ապաքինվել և վերականգնվել:

 

Լաչինի միջանցքի երկյանքով պետք է ապահովվի մարդասիրական օգնության անարգել և սկզբունքային հասանելիությունը»,– գրել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ