ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բնակչուհին իր հողամասում գայլեր է պահել․ ՌԴ

ՌԴ Նովոռոսիյսկի մոտ հյուծված գայլեր են հայտնաբերվել, որոնք տեղացի բնակչուհին պահում է իր հողամասում: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru-ից։

 

Կենդանիներին զբոսանքի ժամանակ նկատել է Վլադիմիրովկա գյուղի մեկ այլ բնակիչ։ Նրա խոսքով, գայլերը չափազանց հյուծված են, իսկ նրանց կողքին ապրում է հասկի, որին շղթայել են։ 

 

Տեսանյութի հրապարակումից հետո ՆԳՆ-ն և բնապահպանական դատախազությունը կազմակերպել են «Սադկո» ՊՈԱԿ-ի անձնական հողամասի տարածքում գայլերի «կիսաազատ պայմաններում» պահելու վերաբերյալ տեղեկատվության ճշտումը։
 

Քաղաքականություն

Պատահարներ