ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդկանց տարհանում են Սևաստոպոլի ծովային գոտուց

ՌԴ Սևաստոպոլի ծովային գոտում նավատորմը հայտնաբերել է վերգետնյա անօդաչու թռչող սարք, միջոցներ են ձեռնարկվում այն ​​ոչնչացնելու համար։ Այս մասին Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևն է ասել, հայտնում է Readovka թելեգրամյան ալիքը։ 

 

Սևաստոպոլի նահանգապետի խոսքով՝ տեղի ունեցածի հետ կապված՝ հատուկ ծառայությունները սահմանափակել են նավակների տեղաշարժը Բալակլավայից դեպի լողափեր և հակառակ ուղղությամբ։ Լողափերից տարհանման կարիք չկա, իրավիճակը նավատորմի վերահսկողության տակ է, ընդգծել է նա։

 

«Մոտավորապես ժամը 13:00-ից հետո երթևեկության սահմանափակումը կվերացվի, և ջրային տրանսպորտը կվերսկսի աշխատանքը»,- ասել է Ռազվոժաևը։

 

Նշենք, որ ուկրաինական Nexta.live թելեգրամյան ալիքն է տեսանյութ հրապարակել, որում երևում է, որ մարդկանց տարհանում են լողափից։ 

Քաղաքականություն

Պատահարներ