ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վասիլի» անունով այծին ոստիկանական բաժանմունք են տարել․ ՌԴ

ՌԴ քաղաք Պրոկոպևսկում տիրոջից փախած այծին ստիպված է եղել բռնել Ազգային գվարդիայի անձնակազմը․ կենդանին վազել է քաղաքի փողոցներով և կարող էր վրաերթի ենթարկվել։ Այս մասին ինչպես գրում է Gazeta.ru-ն, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

 

Նշվում է, որ Պրոկոպիևսկի բնակիչներից մեկը դիմել է իրավապահներին և հայտնել, որ «Վասիլի» անունով այծը փախել է իր առանձնատան ֆերմայից։ 

 

Եղջյուրավոր ընտանի կենդանին վազել է քաղաքի փողոցներով, Ազգային գվարդիան ստիպված է եղել բռնել նրան․ այծն իրեն կատաղի է պահել և չի ցանկացել նստել պարեկային մեքենան։

 

Կենդանուն անշարժացրել են ու տարել ոստիկանական բաժանմունք։ Մինչ այծի տերը գնացել է ընտանի կենդանուն վերցնելու, Վասիլին ստիպված է եղել մնալ ճաղերի հետևում։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ