Ինչպես են շրջափակված Արցախում նշում երեխաների ծննդյան օրը․ ԱԳՆ

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը ներկայացրել է, թե ինչպես են շրջափակված Արցախում նշում երեխաների ծննդյան օրը։

 

«Ահա, թե ինչպիսին է երեխայի ծննդյան օրը Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման ներքո Լեռնային Ղարաբաղում: 30 հազար երեխա տառապում է թերսնուցումից, քանի որ դադարեցվել է Լեռնային Ղարաբաղ սննդի մատակարարումը նույնիսկ ԿԽՄԿ-ի միջոցով։ Հայաստանի կողմից ուղարկված մարդասիրական օգնությունն արդեն 11 օր արգելափակված է Լաչինի միջանցքի մուտքի մոտ»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Բադալյանը։

 

Քաղաքականություն

Պատահարներ