ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայտնաբերել են «Վահագնի» թաղամասում զինված հարձակումը կատարողներին․ մեկը նախկին «օրենքով գող» է

Բացահայտվել է Երևանում՝ Վահագնի թաղամասում գործող «Վահագնի» ռեստորանային համալիրում, զինված, դիմակավորված ավազակային հարձակման դեպքը: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից։

 

Ինչպես հայտնում է կայքը, ոստիկանները նշված ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով հայտնաբերել և Ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել 29-ամյա Արսեն Գրիգորյանին, 40-ամյա Հայկ Ղազինյանին և ՌԴ քաղաքացի, 43-ամյա Ահմեդ Ումարովին:

 

Նշվում է, որ խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է հափշտակված գումարի մի մասը, իսկ Ա. Գրիգորյանի մոտ եղած պայուսակի միջից հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 8 հատ 9 մմ փամփուշտներով և 1 հատ «Ֆ-1» տեսակի նռնակ իր պայթուցիչով: Կասկածյալներից Հ. Ղազինյանը նախկինում եղել է «օրենքով գող», ով ավելի շատ հայտնի է եղել «(Աստրախանի Հայկո)» մականվամբ:

Կայքը հայտնում է, որ նրանք եղել են ռուսական համարանիշներով Audi մակնիշի ավտոմեքենայով, որը նունպես ոստիկանները հայտնաբերել են և այն տեղափոխել Ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
 

Հիշեցնենք՝ երեկ՝ օգոստոսի 5-ին, հայտնել էինք, որ ավազակային հարձակում է տեղի ունեցել «Վահագնի» ռեստորանի վրա։ Տարել են 5 մլն դրամ և մի քանի միլիոնի խմիչք։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Քաղաքականություն

Պատահարներ