Մասկը խոստացել է վճարել Twitter-ի հավանումների պատճառով անարդարացի տուժածների ծախսերը

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտնել է, որ իր X սոցիալական ցանցը (նախկինում՝ Twitter) պատրաստ է վճարել անարդար տուժածների ծախսերը` իրենց գործատուների կողմից հարթակում արված գրառումների կամ հավանումների համար դատական ​​հայցերի համար։

 

«Եթե ձեր գործատուն անարդարացի է վարվել ձեզ հետ, քանի որ դուք ինչ-որ բան տեղադրել կամ հավանել եք այս հարթակում, մենք կվճարենք ձեր օրինական պահանջը: Առանց սահմանափակումների», – գրել է Մասկը X սոցիալական ցանցում:

 

Նշենք, որ Twitter Inc. հիմնադրվել է 2006թ. Մասկը վերջապես փակեց 44 միլիարդ դոլար արժողությամբ գնման գործարքը 2022 թվականի աշնանը։ Հուլիսին ռեբրենդինգ է իրականացվել, սոցցանցի լոգոն փոխվել է X-ի։ Մասկը նախապես ասել էր, որ սոցցանցի տարբերանշանը վերջնական տեսքի է բերվելու։

 

Նոյեմբերին Իլոն Մասկը հայտարարեց, որ կվերականգնի արգելափակված հաշիվները սոցցանցում այն ​​բանից հետո, երբ իր հարցման մասնակիցների մեծամասնությունը կողմ արտահայտվօ էջերի «համաներմանը»։ Մինչ այս հարցումների հիման վրա բացվել էր նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի էջը

Քաղաքականություն

Պատահարներ